Հայերեն   English   Русский  

Իրանը Մեծ Բրիտանիային «ծովահենության» մեջ է մեղադրել


  
դիտումներ: 74

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ Ջիբրալթարի ափերի մոտ Մեծ Բրիտանիայի կողմից իրանական լցանավի զավթումը «ծովահենություն» է: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք չենք հանդուրժի Ջիբրալթարի ափին իրանական լցանավի հետ կապված Մեծ Բրիտանիայի ծովահենությունը», - Mehr լրատվական գործակալությունը մեջբերում է Խաթամիի խոսքերը:

Հինգշաբթի` հուլիսի 4-ին, բրիտանական արքայական ռազմածովային ուժերի զինվորականները Ջիբրալթարի ափերի մոտ ենթադրաբար Իրանին պատկանող Grace 1 լցանավ էին զավթել այն պատճառով, որ այն հավանաբար, նավթ էր առաքում Սիրիա:

Անձնակազմի 28 անդամները, որոնք Հնդկաստանի, Պակիստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են, մնում են լցանավի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի դեսպանին Իրանի ԱԳՆ են կանչել Grace 1 լցանավի զավթման գործով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: