Հայերեն   English   Русский  

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվում են Հայաստան


  
դիտումներ: 80

Առավոտյան Թբիլիսիից վերադարձած ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանի տեղեկատվությամբ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած

վթարի հետևանքով տուժած երեք քաղաքացիները տեղափոխվում են Հայաստան:

Ըստ պայմանավորվածության՝ ժամը 10:00-ին հայ-վրացական սահմանից շտապօգնության ավտոմեքենաներով տուժածները կտեղափոխվեն համապատասխան բժշկական կենտրոններ:

Առողջական վիճակից կախված՝ մյուս երկու առավել ծանր վիճակում գտնվող քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ուղղաթիռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: