Հայերեն   English   Русский  

Թութանհամոնի քարե կիսանդրին աճուրդում վաճառել է 6 մլն դոլարով


  
դիտումներ: 435

Եգիպտացի փարավոն Թութանհամոնի քարե կիսանդրին 6 մլն դոլարով վաճառվել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Christie's աճուրդի տան կազմակերպած աճուրդում: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ հին եգիպտական Արևի Աստված Ամոնի պատկերով պատկերված քարե կիսանդրին (28,5սմ. բարձրություն) աճուրդում վաճառվել է 4,746 ֆունտ ստեռլինգով:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, Կահիրեն պահանջել է վերադարձնել արտեֆակտը և հայտնել դրա սեփականատերերի տվյալները:

Եգիպտոսի իշխանությունների տվյալներով` տարբեր ժամանակներում հնագույն ժամանակների հուշարձանների մի մասը մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվել երկրից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լոնդոնում անցկացվող «Ռուսական գրականության ոսկե դարաշրջանի» աճուրդի գլխավոր լոտ դառնալու է Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպի առաջին հրատարակությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: