Հայերեն   English   Русский  

«Երևի չկարողանամ բացատրել, թե ինչ մեծ պատիվ է այս ուսադիրները կրելը». Սասուն Խաչատրյանը նոր կոչում ստացավ


  
դիտումներ: 105

Այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհվեց արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,-ասված է նախագահի որոշման մեջ:

Նախագահական նստավայրում կոչումը ստանալուց հետո Սասուն խաչատրյանն ասել է, որ ուսադիր կրող մարդու համար գուցե չկարողանա բացատրել, թե ինչ մեծ պատիվ է այդ ուսադիրները կրելը:

«Դա երևի աշխատանքի ամենամեծ գնահատականն է: Շնորհակալություն եմ հայտնում այդ աշխատանքը գնահատողներին, մեր երկրի վարչապետին ու նախագահին»,-ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: