Հայերեն   English   Русский  

Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի և հարաբերությունների հարց է. Արմեն Աշոտյանը՝ իշխանության ներկայացուցիչներին


  
դիտումներ: 60

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է իշխանության ներկայացուցիչներին՝ կոչ անելով նրանց շնորհավորել ԵՄ պառլամենտի նոր ղեկավարին:

«Հուլիսի 3-ին Եվրոպական խորհրդարանն ընտրեց նոր ղեկավար։ Իտալացի սոցիալ-դեմոկրատ Դավիթ-Մարիա Սասոլին 2.5 տարով դարձավ ԵՄ նոր պառլամենտի ղեկավար։

Մտածում էի, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ղեկավարը կշնորհավորի իր գործընկերոջը՝ հաշվի առնելով խորհրդարանական ձեւաչափով Եվրոպական Միության հետ տարիների գործընկերությունը։

Դե, անգամ քաղաքականության մեջ կան բնական երեւույթներ, որ տեղի պետք է ունենան ինքստինքյան, by default.

Անցավ երկու օր։ Ստիպված հիշեցնում եմ։ Տղերք, շնորհավորեք ձեր գործընկերներին, շնորհքի եւ հարաբերությունների հարց է»,-գրել է Աշոտյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: