Հայերեն   English   Русский  

Ոստիկանությունը խոչընդոտում է հավաք անցկացնելու մեր իրավունքը. Նարեկ Սամսոնյան


  
դիտումներ: 65

Քիչ առաջ Բաղրամյան 26 հասցեում ակցիա անցկացնողներին ոստիկանները թույլ չտվեցին մտնել նախագահի նստավայր: Ոստիկաններն ասացին, որ նստավայրում արարողակարգային միջոցառում է անցկացվում ու այդ պատճառով ակցիայի մասնակիցները չեն կարող մտնել նախագահի նստավայրի տարածք:

Ակցիան համակարգող Նարեկ Սամսոնյանն էլ հայտարարեց, որ ոստիկանները խոչընդոտում են հավաք անցկացնելու իրենց իրավունքը:

«Սիրելի համաքաղաքացիներ ոստիկանությունը խոչընդոտում է մեր խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը: Արմեն Սարգսյանն իր բնավորության համաձայն, այսինքն լինելով շատ վախկոտ մարդ, խնդրել է, որ մեզ թույլ չտան նախագահականի առաջ ակցիա անցկացնենք: Չնայած նա երևի չէր կարող նման բան ասել, այդ հրամանը կարծում եմ Վալերիյ Օսիպյանն է տվել»:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ փուչիկ էին բերել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի նկարով, որը պայթեցրին՝ նշելով, որ ոստիկանապետը խախտում է իրենց ազատության իրավունքը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քաղաքացիական գիտակցություն ՀԿ-ի անդամները բողոքի ակցիա-քայլերթ էին սկսել դեպի Բաղրամյան 26՝ ի նշան բողոքի, որ Սահմանադրության երաշխավոր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անգործության է մատնված ու թույլ է տալիս, որ Սահմանադրությմբ սահմանված նորմերը խախտվեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: