Հայերեն   English   Русский  

ՊԵԿ նախագահը մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 23-րդ ընդհանուր Ժողովին


  
դիտումներ: 253

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4- ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք:

IOTA-ի ամենամյա ընդհանուր ժողովը կազմակերպության գլխավոր միջոցառումն է, որի վարչական նստաշրջանի ընթացքում ընդունվում են կազմակերպության կարևոր որոշումները: Այս տարվա ժողովն ընտրել է IOTA-ի նոր Գործադիր քարտուղարին, Գործադիր խորհրդի նոր անդամներին, նախագահին և ներքին աուդիտորներին:

Հաստատվել են կազմակերպության ֆինանսական և աուդիտորական հաշվետվությունները, 2020 թվականի աշխատանքների ծրագիրը: Քննարկվել են կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների կատարման վերաբերյալ հարցեր:

Ընդհանուր ժողովի տեխնիկական նստաշրջանն անցել է «Արդյո՞ք հարկային մարմինները պատրաստ են վաղվա հարկային ծառայողին» կարգախոսի ներքո: Նիստին քննարկվել են հարկային մարմինների կադրերի կառավարման ոլորտում միջազգային միտումները, հարկային ծառայողների գործունեության գնահատման համար կիրառվող արդիական մոտեցումները, պատրաստվածության և առաջնորդության խթանման խնդիրները, հարկային ծառայության գրավչության բարձրացման ուղիները:

IOTA 23-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով ստորագրվել են ժողովի ընդհանուր որոշումը և կոմյունիկեն, ինչպես նաև IOTA-ի և ԵՄ իրավապահ մարմինների համագործակցության գործակալության (Europol) միջև մտադրությունների հուշագիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: