Հայերեն   English   Русский  

Հայ միլիոնատիրոջ կինը արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդու կնքամայրը կդառնա


  
դիտումներ: 869

Հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը` հայտնի ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, կդառնա արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարքլի որդու կնաքամայրը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ուիլյամսը Մեգանի վաղեմի ընկերուհին է: Երիտասարդ արքայազնը ևս մեկ կնքամայր կունենա: Նրա կնաքամայր կդառնա նաև համատեղության կարգով Մեգան Մարքլի ոճաբան և ընկերուհի Ջեսիկա Մալրունին», - գրում է բրիտանական The Sun պարբերականը:

Սասսեքսի դքսուհու որդու կնքահայրեր կդառնան արքայազն Հարիի ընկերներ Մարկ Դայերը և Մարկուս Անդերսոնը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանը կնոջ` Սերենա Ուիլյամսի հետ միասին այցելել է արքայազն Հարիին, Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլին և նրանց նորածին որդուն` Արչիին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: