Հայերեն   English   Русский  

Ընտանիքի 5 անդամները շամպինիոն սունկ ուտելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց


  
դիտումներ: 914

Հուլիսի 2-ին, ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: