Հայերեն   English   Русский  

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի


  
դիտումներ: 200

Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի. պատգամավորներն այդ պաշտոնում ընտրել են իտալացի Դավիդ-Մարիա Սասոլիին: Նրա օգտին քվեարկել է 345 պատգամավոր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ձայների բացարձակ մեծամասնությունը ստացել է պարոն Սասոլին, նա Եվրախորհրդարանի նոր նախագահն է: Շնորհավորում եմ»,- հայտարարել է Անտոնիո Տայանին՝ խորհրդարանի խոսնակի տեղը զիջելով Սասոլիին:

Դավիդ-Մարիա Սասոլին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանի անդամներին աջակցության համար: Քվեարկության արդյունքներով՝ 160 ձայնով երկրորդ տեղում չեխ խորհրդարանական Յան Զագրադիլն է, երրորդ տեղում՝ գերմանացի Սկա Քելլերը (119 ձայն), իսկ իսպանուհի Սիրա Ռեգոն 43 ձայնով հայտնվել է չորրորդ տեղում է: ԵԽ կանոնների համաձայն՝ Դավիդ-Մարիա Սասոլին խորհրդարանը կղեկավարի առաջիկա 2.5 տարիներին: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Դավիդ Սասոլիին չէր հաջողվել քվեարկության առաջին փուլով ձայների բացարձակ մեծամասնություն՝ 50%+1 ձայն ստանալ, ինչի արդյունքում քվեարկության երկրորդ փուլ էր հայտարարվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: