Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը կրկին բռնի գործողություն է կատարել Սահմանադրության դեմ. Նարեկ Սամսոնյան


  
դիտումներ: 104

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, Քաղաքացիական գիտակցություն հասրակական կազմակերպությունը պատրաստվում է ակցիա անցկացնել: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Մենք պատրաստվում ենք հուլիսի 5-ին ակցիա անցկացնել և այսօր այդ ակցիայի պատկերն ավելի ամբողջացավ, երբ տեղի ունեցավ հերթական բռնի գործողությունը, բռնաբարությունը Սահմանադրության դեմ: Բռնաբարողը զարմանալի չէ, որ նույն մարդն է՝ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով: Այս մարդը առավոտյան վեր է կացել ու գրել է, որ ինքն արդեն մի քանի հոգու տվել է նոր կոչումներ: Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի Սահմանադրության վրա, թքած ունի 133-րդ հոդվածի վրա»:

Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ Հանրապետության նախագահը ևս անտարբեր է Սահմանադրության նկատմամբ և այն պահպանելու համար ոչինչ չի անում:

«Այն մարդիկ, որ կարծում են՝ Արմեն Սարգսյանն այս պահին Հայաստանում անելիք չունի ու ինչ անում է ստիպված է անում, ուրեմն ես մի բան կարող եմ ասել, որ էդ մարդը չարիք է դարձել Հայաստանի գլխին: Նա բիզնես շահեր ունի տարբեր երկրներում ու 10, 15 օրով գնում է չակերտավոր գործուղումների ու իրա բիզնեսները կարգավորում, հետ է գալիս: Նա պետք է պահպանի ՀՀ Սահմանադրությունը: Այս անգամ Նիկոլ Փաշինյանը ոչ թե Սահմանադրության վրա է սրբել իր ոտքերը, այլ Արմեն Սարգսյանի երեսին, քանի որ ինքը Արմեն Սարգսյանի գործն է կատարում, գեներալներ է նշանակում»:

Ըստ Սամսոնյանի՝ իշխանություններն այսօր զբաղված են նաև կեղծ ֆոն ստեղծելով, կեղծ բռանաբարության պատմություններ են հորինում, որպեսզի Ստամբուլյան կոնվենցիան, որն իր մեջ բազմաթիվ հակասական տարրեր ունի, ի վերջո վավերացնեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: