Հայերեն   English   Русский  

Կրասնոյարսկում բարձր երաժշտության պատճառով տղամարդը կրակ է բացել հարևանների վրա


  
դիտումներ: 183

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Կրասնոյարսկ քաղաքի բնակիչներից մեկը կրակ է բացել հարևանների ուղղությամբ այն պատճառով, որ վերջիններս բարձր երաժշտություն են լսել: Միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել: Գրում է Russian.rt.com-ը:

«Կրակոցներ արձակած տղամարդու նկատմամբ քրեական օրենսգրքի 1-ին մասի 213 հոդվածով («խուլիգանություն») քրեական գործ է հարուցվել: Հոդվածի առավելագույն պատժաչափը հինգ տարվա ազատազրկումն է», - պարզաբանել է գործակալության աղբյուրը:

Նշվում է, որ միջադեպի արդյունքում, ըստ որոշ տեղեկությունների, մեկ մարդ վիրավորվել է, իսկ կրակոցներ արձակածը 54-ամյա տղամարդ է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննիչները քրեական գործ են հարուցել այն բանից հետո, երբ Բաշկիրիայի Կարմասկալինսկի շրջանի գյուղերից մեկում տղամարդը սպանել է հարազատ քրոջը և երկու հարևաններին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: