Հայերեն   English   Русский  

Ավելի քան 10 օր քննարկումներից հետո​ Եվրամիության առաջնորդները համաձայնության են եկել ԵՄ կառույցների ղեկավարների ընտրության հարցում


  
դիտումներ: 62

Եվրամիության առաջնորդները վերջապես համաձայնության են եկել ԵՄ կառույցների ղեկավարների ընտրության հարցում:

Քննարկումներն ավելի քան 10 օր շարունակվում էին, բայց մինչև երեկ բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության հարցը չէր հաջողվում լուծել: Երեկ համաձայնությունը կայացվել է:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը կլինի Եվրամիության հաջորդ նախագահը:

Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշվել է առաջադրել Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը, Իսպանիայի արտգործնախարար Խոսեպ Բորեյ Ֆոնտելեսը՝ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի թեկնածու, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լեգարդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածությունը Եվրախորհրդրանում հաստատվելու դեպքում, նա կլինի Եվրահանձնաժաովի առաջին կին ղեկավարը: Եվրախորհրդարանում նա կարող է որոշ խնդիրներ ունենալ. ավելի վաղ մի շարք պատգամավորներ նրա թեկնածությունն անընդունելի էին համարել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: