Հայերեն   English   Русский  

Արթուր Ալեքսանյան. «Սպորտի պատմության մեջ չկա այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ»


  
դիտումներ: 285

Մինսկում կայացած Եվրոպական երկրորդ խաղերում 97 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը ինստագրամյան իր էջում խոսել է հաղթանակի մասին:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է իր հաղթանակը Արթուրը նվաճել էր ոսկե մեդալ։
Ալեքսանյանը մասնավորապես նշել է «Սպորտի պատմության մեջ չկա այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ։ Երախտապարտ եմ մարզիչներիս։ Իմ կերտած պատմությունը նրանց շնորհիվ է»։
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: