Հայերեն   English   Русский  

Իրկուտսկի մարզում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը 12-ի է հասել


  
դիտումներ: 307

Շինարարության և տարածաշրջանային հարցերով ՌԴ վարչապետի տեղակալ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ Իրկուտսկի շրջանում ջրհեղեղի հետևանքով 12 մարդ է մահացել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, ինը քաղաքացիների գտնվելու վայրը անհայտ է մնում:

Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհերի մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է անմիջականորեն սկսել Իրկուտսկի շրջանում ջրհեղեղի հետևանքով տուժածներին վճարումներ կատարելը և գնահատել տարերքի վնասը:

Հիշեցնենք, որ հունիսի 25-ից տարածաշրջանում հորդառատ անձրևներ են, որոնք 48 բնակավայրերում հանգեցրել են ավելի քան 4 հազար տների ողողման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: