Հայերեն   English   Русский  

Լավրովը գնահատել է Պուտինի և Թրամփի հանդիպումը


  
դիտումներ: 245

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը գնահատել է G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպումը: Գրում է Gazeta.ru-ն:

Նախարարի խոսքերով` երկու ղեկավարները երկխոսության զարգացման են տրամադրված: Իսկ դա Լավրովը դրական ահազանգ է համարում:

«Ես չեմ ցանկանում որևէ պատրանք ստեղծել, քանի որ մեր դիրքորոշումները տարբերվում են միմյանցից», - ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Թրամփը հանձնարարականներ է տվել ռուսաստանյան պատվիրակության ներկայությամբ և կոչ արել արել փնտրել պայմանավորվածություններ և համաձայնություններ, որոնք կհամապատասխանեն երկու երկրների շահերին: Ռուսաստանը կիսում է այդ մոտեցումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի դուստրը և փեսան ներկա են գտնվել Պուտինի եւ Թրամփի հանդիպմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: