Հայերեն   English   Русский  

Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին


  
դիտումներ: 183

Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին:

Մանվել Մամոյան

Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր),

https://www.instagram.com/p/BzPz0aSoFar/?utm_source=ig_web_copy_link

ինչպես նաև 3 րոպեի ընթացքում ձեռքերի վրա ուղղահայաց դիրքում հենում-ծալում կատարեց 73 անգամ (նախկին ռեկոդը՝ 55):

https://www.instagram.com/p/BzP0rkboHYA/?utm_source=ig_web_copy_link

Իր հերթին Ահարոն Վիրաբյանը ռեկորդ սահմանեց հետևյալ վարժությունում. նա երկու ձեռքերի չորս մատների վրա 77 անգամ կատարեց հենում-ծալում:

https://www.instagram.com/p/BzP2b68B0qH/?utm_source=ig_web_copy_link
Ի դեպ, երկու մարզիկներն էլ չեն պատրաստվում սահմանափակվել այս ռեկորդներով: Առջևում էլ ավելի հավակնոտ նպատակներ ու ծրագրեր կան:

Մանվել Մամոյանը փաստում է՝ ժամանակին երազել է սահմանել ռեկորդ, որը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Եվ հենց նրա նպատակն իրականություն է դարձել, ցանկացել է ավելին՝ դառնալ ռեկորդների գրքի բացարձակ առաջատար:

Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանում հայտնի է հայ Բրյուս Լի մականունով։ Մարդիկ սկսեցին այդպես անվանել Ահարոնին այն բանից հետո, երբ մարզիկը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալումի ռեկորդը։

Նշենք, որ այս պահին մարզիկները գործունեություն են ծավալում Ռուսաստանի Դաշնությունում: Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը: Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: