Հայերեն   English   Русский  

ՀՀ քաղաքացին արժանի է այս ամենին, թող հիշի, թե ինչպես էր տրտինգ տալիս հրապարակներում ու փողոցներում…


Ռոբերտ Մելքոնյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 94

Իբր թե Մարության Հայկը գյուտ է արել, մյուսներն էլ տարածում ու լուրջ-լուրջ քննարկում են մայրաքաղաքում մեքենաների արագությունը 60 կմժ-ից 50-ն դարձնելու դարակազմիկ որոշումը:

Կարծես անօրինական, հակասանիտարական առևտրի, աղբի ու աղտեղության մեջ կորած, տրանսպորտային կոլապսի, քաղաքաշինական և սոցիալական խնդիրների մեջ թաղված քաղաքի առաջնահերթ կարևորությունը դա է: Նպատակը բարձր արագությամբ վարելու հետևանքնով մահվան դեպքերի, վրաերթերի քանակի կրճատումն է…

Ուրեմն իմացեք, որ մեքենան արագ, լկտի, անկանոն, հաբրգած վարող տեսակի համար մեկ է, թե արագությունը ինչքան է՝ 30, 40, 50-ն, նա իր լկտիությունն ու կայֆերն անելու է ու թքած ունի դրա վրա…Պայքարի այլ ձև է պետք, բարձր տուգանքներ և ոչ թե էլի կարգապահ ու պարտաճանաչ վարորդներին կրկին պատժել ու տանջահար անել: Դա կնմանվի իշխող վարչակազմի կողմից տաքսիստների խախտումների տուգանքները անարդարացի ներելու նման մի բան: Եթե այն ակնհայտ պոպուլիստական քայլ էր, սա հերթական անտրամաբանական ու անմտածված քայլը…

Ինչպես քաղաքապետարանի մամուլի պատասխանատու անձն է ասում՝ դուք փաստորեն խնչած ունեք կարգապահ և օրինապահ վարորդների, մայրաքաղաքի խցանումների և քաղաքացիների նյարդերի վրա…

Բայց մանկապատանեկան, խնչացող, սպառնացող, ոչ պրոֆեսիոնալ , մեծամիտ ու ինքնահավան, օտարերկրյա կազմակերպությունների առաջ հետույքը բացող կադրերից ամեն ինչ սպասելի է…
Իսկ ՀՀ քաղաքացին արժանի է այս ամենին, թող հիշի, թե ինչպես էր տրտինգ տալիս հրապարակներում ու փողոցներում…





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: