Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում գնահատել են պատժամիջոցների պատճառով Իրանի կորուստները


  
դիտումներ: 362

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հայտարարել է, որ Թեհրանը մոտ 50 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք իրանական ռեժիմին պատժամիջոցների շնորհիվ 50 միլիարդ դոլարից ենք զրկել», - Al-Hadath հեռուստաալիքը մեջբերում է Հուկի խոսքերը:

Բացի այդ նրա խոսքերով՝ միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն «անհրաժեշտ էր Իրանի գործունեությանը հակազդելու համար»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Այաթոլլահ Ալի Խամենեիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող հրամանագիր է ստորագրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: