Հայերեն   English   Русский  

Մինչև հուլիսի 18-ը Երևանը հազարից ավելի նոր աղբամաններ կունենա՝ վստահեցրեց քաղաքապետի 1-ին տեղակալը


  
դիտումներ: 254

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն այսօր ավագանու նիստում ասաց, որ

մինչև հուլիսի 18-ը Երևանը կունենա մոտ 1200 նոր աղբաման:

Անդրադառնալով աղբի վերամշակմանը, նա նշեց, որ տարբեր առաջարկներ կան աղբի վերամշակման հետ կապված. «Բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործընթացը սուբսիդավորվի: Այս պահին 2 կազմակերպություն կա, որոնք համայնքից խնդրում են, որ իրենց տրամադրենք աղբը և ինչ-որ տարածք, որտեղ կարողանան գործունեություն իրականացնել: Դա նախնական քննարկման փուլում է»:

Իր հերթին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հավելեց, որ քանի դեռ չի լուծվել աղբահանության հարցը, չի կարելի խոսել աղբի տեսակավորման մասին:

«Սկզբում պետք է կարողանաս նորմալ հավաքել աղբը, նոր մարդկանց առաջարկել ունենալ առանձին աղբարկղեր: Իհարկե, զուգահեռ մտածում ենք նաեւ, որ, այնուամենայնիվ, որոշ տեսականին բնակչությունը կարող է սորտավորել, մասնավորապես թուղթը»,-ընդգծեց Մարությանը:

Նա ընդգծեց, որ սկզբում իրենք պատվիրել են 2 հազար աղբաման, քանի որ «Սանիթեքը» խոստացել է իր հերթին 2 հազար աղբաման բերել, սակայն տեսնելով, որ «Սանիթեքը» տեղից չի շարժվում, իրենք եւս 2 հազար են պատվիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: