Հայերեն   English   Русский  

Հայրենասիրությունը սիրո բացատում


​Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 869

Օրերս հաճելի պատահականությամբ Երևանի Ավետիք Իսահակյանի տուն- թանգարանում մասնակիցը դարձա բանաստեղծ-հրապարակախոս Ռուզան Ասատրյանի «Ծառի ցավը» /հեղինակի 36-րդ գիրքն է/ բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին;

Հեղինակին վաղուց եմ ճանաչում: Գրադարանումս կողք - կողքի շարված են նրա մեկ տասնյակից ավելի գրքեր, մեծ մասը հեղինակի պարտավորոցնող ընծայագրով: Ժամանակին մամուլում դրանցիցի մի քանիսի մասին բարձրաձայնել եմ հոգուս ընկալումները, միշտ արձանագրելով, որ Ռուզան Ասատրյանի ձեռքը հայրենասիրության զարկերակին է, հայացքը` Արարատին, սերը` հային: Իմ ընկալումներում միշտ էլ պատահական են եղել բանաստեղծական և հրապարակախոսական շարքերի Ռուզան Ասատրյանի կատարած բաժանումները և դրանց համար ընտրած վերնագրերը: Այդ տեսեկետից ամենևին էլ բացառություն չէ «Ծառի ցավը» /«Հայաստան» հրատարակչություն, 2019թ / ժողովածուն: Ա′խ, հայրենիքե բանաստեղծական շարքի «Ծառի ցավը» բանաստեղծության մեջ գրում է .

Սուրբ Հարություն, փրկի́ր դու

Ծառին` ցավի′ տեր դառած:

«Էություն» շարքում էլ ուզում է .

Փորձության դժվարին պահերին,

Հոբի պես միայն դիմանալ:

Այս բաժնում ,Ամենակարող սերըե կա, իսկ ժողովածուն եզրափակող ,Սիրո բացատե շարքում հայրենասիրության պակաս չկա, փոխարենը պահանջատիրության կոչ կա հասցեագրված ,Թուրք գրողինե.

Տու′ր ինձ իմ հողը հայրենի,

Մեկ դար է, հոգի ես հանում…

… Հենց այսպես ես ընկալեցի Ռուզան Ասատրյանի «Ծառերի ցավը» , երբ ավարտեցի ընթերցումը:Ճիշտ նույն կերպ ընկալել էի այն, երբ շնորհանդեսում ականջիս էին հասնում գրողների, գրականագետների, պատմաբանների,իրավագետների և այլոց խոսքերը նաև բարձրաճաշակ ասմունքն ու երաժշտական կատարումները: Ուզում եմ նաև բարձրաձայնել բանաստեղծական շարքերը զատող Գևորգ Մշեցու թեմատիկ գծանկարների ընթերցողի հետաքրքրությունը ուղորդող դերի մասին: Իսկ խոսքս նպատակահարմար եմ համարում ամփոփել գրականագետ Անի Փաշայանի /ով խմբագրել է ժողովածուն ու նաև վարում էր շնորհանդեսը/ գրքի առաջնախոսքում ասված . ,Այսօրվա Հայաստանին հենց այսպիսի խոհեր են անհրաժեշտ, բանաստեղծության այսպիսի նկարագրով և բովանդակությամբե գնահատականով:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: