Հայերեն   English   Русский  

ՍԱՊԾ-ն «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ սննդամթերք


  
դիտումներ: 87

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ծիրանի» ռեստորանում հայտնաբերել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման) սննդամթերք։

Հունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը, ծառայությունից այցելել են այդ հանրային սննդի օբյեկտ՝ փորձելով ճշտել, թե արդյոք առկա են մնացորդներ միջոցառման ժամանակ մատուցված սննդից:

Ըստ ՍԱՊԾ-ի սննդի մնացորդներ չեն հայտնաբերվել, առկա թերությունները վերացնելու բանավոր հանձնարարական է տրվել: Նաև հրաման է տրվել դիտարկում անցկացնել «Էմ Բի Ջի Գրուպ» ընկերությունում («Ծիրանի» ռեստորան)։

«Վերահսկողության արդյունքներով թեև ընկերության սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանել են օրենսդրությամբ սահմանված նորմերին, սակայն հայտնաբերվել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման) սննդամթերք, որն ամբողջությամբ հանվել է իրացումից, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են: Աշխատանքից ժամանակավորապես հեռացվել է խոհանոցի այն աշխատակիցը, որի մոտ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ», - ասված է ՍԱՊԾ-ի հաղորդագրությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: