Հայերեն   English   Русский  

ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է բացառել Իրանի դեմ ցանկացած ուժային ակցիա


  
դիտումներ: 199

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ցանկացած ուժային ակցիա պետք է բացառել: Գրում է Russian.rt.com-ը:

«Դուք տեղյակ եք Իրանի հարցով մեր դիրքորոշման մասին, մենք անհանգստացած ենք առկա լարվածության պատճառով, որը վերջին ժամանակներս ուժեղանում է», - ընդգծել է Վերշինինը:

Նախարարությունում նաև նշել են, որ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կբարձրացվի իրանական միջուկային գործարքի հարցը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «ամերիկյան ցանկացած օբյեկտի վրա Իրանի կողմից հարձակման դեպքում այն կընդունվի հսկայական և ճնշող ուժով»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ Միացյալ Նահանգները Իրանի վրա կատաղի և արգելակներից զուրկ ճնշում է գործադրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: