Հայերեն   English   Русский  

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի քննությունն ավարտվեց


  
դիտումներ: 456

Այսօր՝ հունիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ ընթանում էր Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով հերթկան դատական նիստը։

Այսօրվա դատական նիստում հայցվորի ներկայացուցիչը հայտարարեց, որ պնդում է ներկայացված հայցը, իսկ պատասխանողն առարկեց հայցի դեմ և ասաց, որ պատրաստ չէ վեճը լուծել հաշտությամբ։

Քիչ առաջ դատարանը լսելով կողմերին՝ որոշեց գործի քննությունը համարել ավարտված: Դատական ակտը կհրապարկվի հուլիսի 10-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել նրա կողմից տարածված՝ զրպարտություն պարունակող տեղեկությունները։

Խոսքը վերաբերվում է Վանեցյանի ևՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դոլար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»։

Ըստ հայցվոր կողմի՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հնչեցրած արտահայտությունները, որոնք վերաբերվում են Քոչարյանի ընտանիքին, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: