Հայերեն   English   Русский  

ԱԱԾ նոր բացահայտումը. Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել


  
դիտումներ: 321

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք: Այս մասին Անկախին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ 2 քաղաքացիներ, ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր ստորաբաժանումների որոշ հրամանատարներին, ինչպես նաև քաղաքացիներին ներկայանալով իբրև «Կառավարության հատուկ ծառայության», «Հետախուզության», Ազգային անվտանգության ծառայության գեներալներ և կրելով համապատասխան ուսադիրներով համազգեստներ, չարաշահելով մի շարք ՀՀ քաղաքացիների վստահությունը, ժամկետային զինծառայության մեջ գտնվող նրանց որդիներին ծառայության վայրում ցանկալի ստորաբաժանումներում տեղավորելու կամ վաղաժամկետ զորացրելու համար, հրամանատարական կազմին և բժիշկ-մասնագետներին կաշառք տալու պատրվակով, 2018թ. սեպտեմբերից խաբեությամբ պահանջել եւ հափշտակել են 600-1500-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարներ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Նշված անձինք ՀՀ ԱԱԾ-ում խոստովանել են իրենց մեղքը, զղջացել կատարած արարքի համար:

Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: