Հայերեն   English   Русский  

Դատարանը թույլատրել է Սահակաշվիլիին մասնակցել Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին


  
դիտումներ: 203

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի Պեչերսկի դատարանը թույլատրել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Գրում է Russian.rt.com-ը:

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի Պեչերսկի դատարանը թույլատրել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Այդ մասին Սահակաշվիլին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Դատարանը արդարացի որոշում կայացրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ հնարավորության վերաբերյալ», - գրել է նա:

Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Սահակաշվիլին Գերագույն ռադայի խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: