Հայերեն   English   Русский  

Յըլդըրըմի կողմից «Քուրդիստան» բառի գործածումից հետո նույն բառի համար դատվող լրագրողն արդարացվել է


  
դիտումներ: 143

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը օրերս իր ելույթի ժամանակ օգտագործել էր «Քուրդիստան» բառը:

Հավանաբար նա դա արել էր ընտրություններում ստամբուլաբնակ քրդերի համակրանքը շահելու նպատակով:

Յըլդըրըմի այդ քայլը արդարացման հնարավորություն է ստեղծել «Քուրդիստան» բառն օգտագործելու համար դատվող լրագրող Մեհմեթ Սանրիի համար:

Բանն այն է, որ լրագրողը վերջերս սոցցանցի իր էջում հրապարակել էր տարիներ առաջ Փարիզի Քրդական համալսարանում ունեցած ելույթը, որտեղ Թուրքիայի քրդաբնակ շրջանների մասին խոսելիս օգտագործել էր «Քուրդիստան» բառնը: Թուրքական իշխանությունների կողմից վերջին տարիներին այդ տերմինի տաբու է կիրառվում: Եվ ահա տվյալ լրագրողը կանգնել էր դատարանի առաջ: Ընթացքի մեջ գտնվող դատավարության ելքի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել Բինալի Յըդըրըմի կողմից նույն տերմինի հրապարակային հնչեցումը:

Սանրիի փաստաբանը դատավարության եզրափակիչ նիստում հայտարարել է, որ դատարանը պետք է արդարացնի իր պաշտպանյալին, քանի որ նույն տերմինը հրապարակավ օգտագործում է նաև ոչ վաղ անցյալում երկրում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած անձը (Յըլդըրըմը եղել է Թուրքիայի վարչապետ, ապա՝ խորհրդարանի նախագահ):

Դատարանը հենց այդ հիմնավորմամբ էլ մեղադրյալի նկատմամբ արդարացման որոշում է կայացրել:

Դատավճռից հետո Սանրիի փաստաբանը Twitter-ում գրել է. «Այսինքն եթե պարոն Բինալին չասեր «Քուրդիստան» բառը, մեր նկատմամբ պատժի որոշում էր կայացվելու: Ես այդպես հասկացա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: