Հայերեն   English   Русский  

​Հովիկ Աբրահամյանի իրավաբանների խումբը դիմել է լրատվամիջոցին հերքման պահանջով


  
դիտումներ: 220

2019 թվականի հունիսի 19-ին Hetq.am լրատվական ինտերնետային կայքում հրապարակվել է վերլուծական (հետաքննական) հոդված «Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ եւ լքված պոչամբարներ» վերատառությամբ:

Վերոնշյալ հոդվածը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, ինչպես նաեւ Հովիկ Աբրահամյանի եւ իր ընտանիքի անդամների պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ: Հրապարակայնորեն ներկայացված փաստերը (statement օf fact) ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Իրականության հետ աղերս չունի մասնավորապես հետեւյալ տեղեկությունը՝ «…Ընկերության միակ բաժնետերը Արամ Օսիկյանն է: Նա Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մտերիմն ու գործընկերն է: Տնօրեն է եղել Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի հիմնադրած «Արգամիկ» ՍՊԸ-ում»:

Տեղեկացնում ենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի իրավաբանների խումբը՝ առաջնորդվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, դիմել է Hetq.am լրատվական կայք հերքման պահանջով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: