Հայերեն   English   Русский  

Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 273

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրում դեֆոլտ չի լինի, քանի որ Կիևը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության նոր ծրագիր է սկսում: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ԱՄՀ-ի հետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, հուլիսին նոր ծրագիր կպատրաստենք և դեֆոլտ չի լինի», - ասել է Զելենսկին Բեռլինում գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Զելենսկու խոսքերով՝ Ուկրաինան համագործակցում է ԱՄՀ-ի, Համաշխարհային բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ:

Ընդ որում՝ նա հայտարարել է, որ որպես նախագահ, չի ազդի դատարանին կամ բանկային համակարգի վրա:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր ԱՄՀ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մտադրության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: