Հայերեն   English   Русский  

Տիգրան Ուրիխանյանը դադարեցնում է աշխատանքային լիազորությունները


  
դիտումներ: 341

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները։

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք`քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև "Ճշմարտության պահը" հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:

Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով...»,- ասված է Ուրիխանյանի գրառման մեջ։

Ավելի ուշ Ուրիխանյանը մեկ այլ գրառմամբ ասել է, որ իր որոշումը կապ չունի ԲՀԿ առաջնորդի հետ և իրենք որևէ կոնֆլիկտ չունեն:

«Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ, առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։

Իմ միակ կապը ժողովրդի հետ է։ Իրադարձություններն իրենք հընթացս կթելադրեն արձագանքելու ժամանակագրությունը։

Ամեն ինչ առջևում է։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: