Հայերեն   English   Русский  

Զելենսկին՝ իր գլխավոր նպատակի մասին


  
դիտումներ: 347

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը Դոնբասում հակամարտության կարգավորումն է: Այդ մասին հայտարարությունը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինձ համար դա գլխավոր նպատակն է՝ դադարեցնել պատերազմը, դադարեցնել կրակոցները, մեր գերիներին տուն վերադարձնել», - հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքերով՝ որոշումը չպետք է հետաձգել, քանի որ Ուկրաինան ամեն օր կորցնում է իր զինվորներին և քաղաքացիական բնակչությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: