Հայերեն   English   Русский  

Բոլթոնը գնահատել է Զելենսկու օրոք Դոնբասում խաղաղության հասնելու հնարավորությունը


  
դիտումներ: 138

Ուկրաինայի նախագահի պաշտոնում Վլադիմիր Զելենսկու ընտրությունը նոր հնարավորություններ է ստեղծում Դոնբասում իրավիճակի լուծման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահ Զելենսկու ընտրությունը նոր հնարավորություններ է ստեղծում Դոնբասում խաղաղության համար, ինչն առանցքային քայլ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար, սակայն չափազանց կարևոր է, որպեսզի Ռուսաստանը իր ներդրումն ունենա և լրջորեն մասնակցի դրան», - գրել է Բոլթոնը թվիթերում:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Փարիզը և Բեռլինն հաստատակամորեն կողմ են Ուկրաինայի արևելքում նորմանդական ձևաչափով հակամարտության կարգավորմանը:

Ավելի վաղ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարյովը NSN- ին տված հարցազրույցի շրջանակներում գնահատել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավորությունները Դոնբասում խաղաղության հասնելու գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: