Հայերեն   English   Русский  

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից


  
դիտումներ: 2984

Այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Այս մասին հաղորդում են Արցախի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:






Մեկնաբանություններ - 1

agob.k     14.06.2019 ahavasik tavajan nikoli badjarov zoh mn al ayo lav kider vor ays polor bidi badaher ays bajarov ir zavaq degapohej hayastan
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: