Հայերեն   English   Русский  

​Զելենսկին հայտնել է ՎԶԵԲ-ին բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը Ուկրաինայում շարունակելու մտադրության մասին


  
դիտումներ: 203

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտնել է երկրում կոռուպցիայի դեմ պայքարը երկրում շարունակելու և առանցքային բարեփոխումներ իրականացնելու մտադրության մասին:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի առաջնորդի մամլո ծառայությանը:

«Երկրի ղեկավարն ընդգծել է, որ տրամադրված է երկրում բարեփոխումների անցկացմանը և կոռւպցիայի դեմ պայքարին: Սակայն դրա համար անհրաժեշտ է այնպիսի խորհրդարան և կառավարություն, որոնց կվստահեն քաղաքացիները.,- ասվում է մամլո ծառայության հաղորդագրությունում:

Ուկրաինայի առաջնորդը հայտնել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին, նաև ընդգծել է, որ Ուկրաինան գնահատում է համագործակցությունը միջազգային գործընկերների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի հետ:

Համաձայն անցած տարի հոկտեմբերին ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի հաստատած Ուկրաինայի գծով հնգամյա ռազմավարության՝ համագործակցության առանցքային ուղղությունները պետք է լինեն այն նախագծերը, որոնց դեպքում «ներդրումները կհամադրվեն բարեփոխումների առաջմղմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մասնավորեցումը, էներգետիկ անվտանգությունն ու արդյունավետությունը, ֆինանսական հատվածը, առևտուրն ու ենթակառուցվածքները»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: