Հայերեն   English   Русский  

​Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պարտականությունները


  
դիտումներ: 73

Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, որ հաղթանակ տարավ Ղազախստանի ընտրություններում, երդում ընդունեց և ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալության թղթակիցը:

Նա նշել է, որ քաղաքացիների իրական բարեկեցությունն է լինելու իր՝ որպես նախագահի գլխավոր նպատակը:

Հունիսի 9-ին Ղազախստանում կայացան հանրապետության 6-րդ նախագահական ընտրությունները: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Տոկաևը հաղթանակ տարավ 70,96 տոկոս ձայներով: Նրան առաջադրել էր Nur Otan կուսակցությունը, որը գլխավորում է մարտին հրաժարական տված Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: