Հայերեն   English   Русский  

Երևանի ավագանու անդամներից մեկի տունը թալանել են


  
դիտումներ: 231

Անհայտ անձը կամ անձինք ձեռքի ժամացույց, արծաթյա մատանի և գումար են գողացել։

Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 26-ամյա Ասքանազ Աբրահամյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ երեկ` ժամը 13։30-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են տան դարպասի դուռը և մտնելով տուն՝ այնտեղից գողացել ձեռքի ժամացույց, արծաթյա մատանի և գումար։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ինքը Երևան քաղաքի ավագանու անդամ է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները և փորձաքրեագետը։

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 11-ին, Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: