Հայերեն   English   Русский  

Ըստ թուրքական աղբյուրի՝ ԱՄՆ-ն քուրդ զինյալների համար ԱԹՍ-ների կիրառման հատուկ դասընթացներ է անում


  
դիտումներ: 92

Թուրքական աղբյուրներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի կողմից իրականացվող «Մագիլ» ռազմական գործողության ընթացքում ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերել «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) գրոհայիններին:

Ի դեպ, PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Նշվում է, որ ԱՄՆ-ը, որը վերջին 4 տարում ահռելի մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ուղարկել PKK-ի զինյալներին: Վերջին մատակարարումը, ըստ աղբյուրի, եղել է հունիսի 9-ին, երբ 27 բեռնատարներով ուղարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) որոշակի խմբաքանակ:

Նկատենք, որ վերոնշյալ զենք-զինամթերքն ԱՄՆ-ն ուղարկել է Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերին» (YPG/ԺՊՈւ), ինչի մասին վկայում են թուրքական մամուլի ավելի վաղ շրջանի հրապարակումները: Թուրքական իշխանությունների կողմից վերջին 1-2 տարիներին ԺՊՈւ-ն ՔԲԿ-ի սիրիական թև հայտարարվելուց հետո թուրքական մամուլում աստիճանաբար սկսվեց այդ երկու կառույցների նույնացումը:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ ամերիկացի 12 մասնագետ է մեկնել Սիրիայի Հասաքե-այն Իսա շրջան, որտեղ քուրդ զինյալների համար ԱԹՍ-ների կիրառման հատուկ դասընթաց է կազմակերպել:

Ենթադրվում է, որ Սիրիայում և Իրաքում քուրդ զինյալների ձեռքում ընդհանուր առմամբ 100-ից ավել տարբեր տեսակի ԱԹՍ-ներ կան: ԱԹՍ-ների մի մասն ուղարկվել է թուրքական օդուժի կողմից ռազմական օպերացիա իրականացվող հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջան, իսկ մյուս մասը Սիրիայի Այնել Արաբ, Այն Իսա, Թել Աբյաթ և Ռասուլայն շրջաններ:

Նշվում է, որ քուրդ զինյալներն ԱՄՆ-ից ԱԹՍ-ները պահանջել են, որպեսզի կարողանան հետևել թուրք ուժայինների զորաշարժերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: