Հայերեն   English   Русский  

Թուրքիայում պահանջում են վերականգնել Կիլիկիայի հայկական հնագույն դղյակը


  
դիտումներ: 2005

Բնակիչները պահանջում են, որ Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա շրջանում գտնվող Կիլիկիայի հայկական կիսավեր Օշինի դղյակը

(թուրքերեն անվանումը` Սինափի ամրոց) վերականգնվի: Քաղաքացիների այդ պահանջը կապվում է զբոսաշրջության զարգացման ցանկության հետ:

Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, հայերը հայկական միջնադարյան այդ դղյակը 10-րդ և 11-րդ դարերում գործածել են պաշտպանական նպատակներով: Իսկ հիմա այն ավերված վիճակում է: Տեղի բնակիչները մտահոգված են, որ դղյակը շուտով լիովին կվերանա, քանի որ շինության արտաքին պատերը կիսաքանդված են, իսկ ներքին հարդարանքները՝ վերացած:

Դղյակը տեսնելու համար Ադանա մեկնած Իզզեթ Քյոքենը նշել է. «Ամրոցը խարխուլ վիճակում է գտնվում: Երեխաներս ցանկացան տեսնել այն, բերեցի, սակայն լրիվ քանդված է: Վախենում եմ ներս մտնել: Անհանգստանում եմ, որ երեխաներիս վրա քար կընկնի»:

Իսկ Սյուլեյման Քարաբելենը, որն իր ընտանքի հետ է գնացել դղյակը տեսնելու` պահանջել է, որ հնարավորին շուտ սկսեն վերանորոգման աշխատանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: