Հայերեն   English   Русский  

Գիտնականները նշել են ֆաստֆուդի հիմնական վտանգը երեխաների համար


  
դիտումներ: 286

Ֆաստֆուդի օգտագործման շնորհիվ երեխաները մեծ վտանգի են ենթարկվում: «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել են Նեապոլի համալսարանի հետազոտողները: Գրում է Iz.ru-ն:

Գիտնականների տվյալներով` ֆաստֆուդի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում նյութերի կուտակման, որոնք նպաստում են սննդային ալերգիայի զարգացմանը: Սա հատկապես վտանգավոր է երեխաների համար: Նման սննդամթերքի սիրահարների մոտ ածխաջրերով ծածկված շատ սպիտակուցային և ճարպային մոլեկուլներ են հայտնաբերվում:

Բացի այդ, գիտնականները վերջերս բացահայտել են, որ բարձր կալորիականությամբ և ճարպային մթերքների օգտագործումը նպաստում է Ալցհեյմերի հիվանդության և այլ լուրջ հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին ասթմայի զարգացումն է:

Ավելի վաղ` հունիսի 8-ին, ամերիկյան կոսմետիկա արտադրող ընկերություններից մեկի փորձագետները բացահայտել էին սելֆիների և մաշկի վաղ ծերացման միջև կապը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: