Հայերեն   English   Русский  

Լուկաշենկոն կոչ է արել ծնկի չիջնել Ռուսաստանի առաջ


  
դիտումներ: 413

Բելառուսական նավթային ընկերությունները պետք է գործնականորեն փոխհատուցում պահանջեն «Դրուժբա» խողովակաշարի աղտոտման համար: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Գրում է Mk.ru-ն:

Պետության ղեկավարը կոչ է արել գործարարներին հանգիստ պաշտպանել իրենց շահերը:

«Չպետք է բղավել, հարձակվել և այլն: Սակայն ծնկի իջնել ևս պետք չէ: Պետք է նստել և գործնականորեն որոշել», - հայտարարել է Լուկաշենկոն:

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ հարցը կարող է գործնական կերպով կարգավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: