Հայերեն   English   Русский  

Չավուշօղլուն դարձյալ խոսել է ղարաբաղյան հակամարտությունից


  
դիտումներ: 147

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սաուդյան Արաբիայում ընթացող «Իսլամական համագործակցություն»

կազմակերպության (ԻԻԿ) 14-րդ գագաթնաժողովի շրջանակներում խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին՝ կրկնելով թուրք-ադրբեջանական հիմնազուրկ թեզերը։

Խոսելով Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Յեմենի հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտության մասին՝ թուրք պաշտոնյան նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցին։

«Լեռնային Ղարաբաղի խնդիրի պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, միջազգային իրավունքների, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերի շրջանակներում», ասել է Չավուշօղլուն։

Նշենք, որ ԻԻԿ-ի գագաթնաժողովներում Թուրքիան հաճախակի է հնչեցնում ղարաբաղյան հարցը՝ դրսևորելով բացահայտ կողմնակալ և ադրբեջանամետ պահվածք։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: