Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտարարել է, որ Լոնդոնի քաղաքապետը «սարսափելի է աշխատում»


  
դիտումներ: 148

Պետական այցով Մեծ Բրիտանիա ժամանած ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «սարսափելի է աշխատում»: Գրում է Russian.rt.com-ը:

«Սադիկ Խանը, որը բոլոր առումներով Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում սարսափելի է աշխատում, անշրջահայաց, «չարակամ» դիրքորոշում է որդեգրել Միացյալ Նահանգների նախագահի` ներկայումս Միացյալ Թագավորության գլխավոր դաշնակցի այցի հարցում», - հստակեցրել է նա:

Բացի այդ, Թրամփի խոսքերով` Խանը «անհաջողակ» է, որը պետք է ուշադրություն դարձնի բրիտանական մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի աշխատանքի վրա, այլ ոչ թե ամերիկացի առաջնորդի ինքնության:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Մեծ Բրիտանիա է ժամանել:

Նախօրեին Սադիկ Խանը Դոնալդ Թրամփի հռետորաբանությունն իր կողմնակիցներին քաջալերելու համար համեմատել էր «20-րդ դարի ֆաշիստների» լեզվի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: