Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանի համակիրների վրա հարձակման կասկածանքով կալանավորվել են Վլադիմիր Բալայանի որդին և Քարվաճառի նախկին քաղաքապետը


  
դիտումներ: 152

Արցախյան պատերազմի ազատամարտիկներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը և Քարվաճառի նախկին քաղաքապետ Ռոլանդ Այդինյանը կալանավորվել են:

Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ, որը պատժվում է քրեական օրենսգրքով՝ 2-6 տարի ազատազրկմամբ: Նրանք մեղադրվում են պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրներին հետապնդելու և նրանց ուղությամբ կրակահերթ արձակելու մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները և նրանց վրա հարձակում է տեղի ունեցել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: