Հայերեն   English   Русский  

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց


  
դիտումներ: 178

Քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է քննիչ հանձնաժողով։

Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը։

«Ազգային ժողովի 47 պատգամավորների պահանջով՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով 2016 թվականին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով»,–ասաց նա։

Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ`քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ դատական բարեփոխումներին նվիրված մայիսի 20–ի իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: