Հայերեն   English   Русский  

Էներգետիկ ըմպելիքները կարող են ազդել սրտի վրա


  
դիտումներ: 306

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «կարճ ժամանակահատվածում» 32 ունցիա (մոտ 950 մլ.) էներգետիկ խմիչք խմելը կարող է բարձրացնել արյան ճնշումը և ազդել սրտի բաբախյունի վրա: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին տեղեկացնում է Medical Xpress պարբերականը` վկայակոչելով Journal of the American Heart Association-ի հրապարակած ուսումնասիրությանը:

Նշվում է, որ ուսումնասիրությանը 18-ից մինչև 40 տարեկան 34 առողջ կամավորներ են մասնակցել:

«Հասարակությունը պետք է տեղյակ լինի իրենց օրգանիզմի վրա էներգետիկ խմիչքների ազդեցության մասին, հատկապես, եթե նրանք առողջական խնդիրներ ունեն: Բժիշկները պետք է խորհուրդ տան հիվանդների որոշ խմբերին ... սահմանափակել կամ վերահսկել էներգետիկ ըմպելիքների օգտագործումը», - նշել է աշխատանքի հեղինակ Սահին Շահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: