Հայերեն   English   Русский  

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել ոստիկանությունում. հարուցվել է քրեական գործ


  
դիտումներ: 149

ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ

Պետական վերահսկողական ծառայության կողմից ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։

Գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 308 –րդ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և 310–րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է Հատուկ քննչական ծառայությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի մայիսի 7-ից Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ ՊՎԾ-ից հայտնում էին, որ արձանագրված խախտումները եղել են թե՛ նախկինում, թե՛ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարման օրոք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: