Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին


  
դիտումներ: 505

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը մտադիր է մասնակցել հունիսի 21-ին Ուկրաինայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին «Апостроф» -ին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է կուսակցության անդամ Դավիթ Սակվարելիձեն:

«Մենք ընտրություններին ազատ մասնակցելու իրավունք ունենք: Այո, մենք, որպես կուսակցություն, կգնանք այս ընտրություններին և կպաշտպանենք այն փիլիսոփայությունը և այն ծրագրերը, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել որպես քաղաքական ուժ», - հայտարարել է Սահակաշվիլու կուսակիցը:

Սահակաշվիլին նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար պետք է Ուկրաինա ժամանի:

«Նա պետք է արդեն ժամանի», - ընդգծել է նա:

Ավելի վաղ «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը հայտարարել էր, որ քաղաքական միությունը չի կարող Գերագույն ռադայի ընտրություններում Միխայիլ Սահակաշվիլուն ներառել իրենց ցուցակներում:

Նրա խոսքերով` Սահակաշվիլին չի կարող որևէ կուսակցության ցուցակում ընդգրկել, քանի որ գործող օրենսդրության համաձայն նա պետք է հինգ տարի Ուկրաինայի տարածքում բնակվեր:

Մայիսի 28-ին հայտնի դարձավ, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլուն Ուկրաինայի քաղաքացիության վերադարձնելու մասին հրամանագիր է ստորագրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: