Հայերեն   English   Русский  

Թուրք նախարարը հավանական չի համարում, որ S-400-ները կմատակարարվեն ժամանակից շուտ


  
դիտումներ: 219

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կասկած է հայտնել, որ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը կմտակարարվեն ժամանակից շուտ։

Ըստ ռուս-թուրքական պայմանագրի՝ այդ համակարգերը պետք է մատակարարվեին 2019-ի հուլիսին, սակայն ԱՄՆ-ի զգուշացումներից և սպառնալիքներից հետո Թուրքիան Ռուսաստանից խնդրել էր, որ այդ համակարգերը մատակարարվեն մեկ ամիս ավելի շուտ՝ հունիսին։

Հիմա Աքարի խոսքից պարզ է դառնում, որ գործընթացը չի հասցնի հունիսին ավարտվել, ուստի ժամկետները կարող են հետաձգվել:

«Այդուհանդերձ S-400 համակարգերն առաջիկա ամիսներին կտրամադրվեն Թուրքիային։ Գործընթացը սկսված է»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Նա ակնարկելով, որ Թուրքիան չի հրաժարվի S-400-ներից, ասել է, որ ռուս-թուրքական գործարքն արդեն կայացել է։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: