Հայերեն   English   Русский  

Պարոնայք, ադրբեջանցիներ, իմ սիրտը այս կողմում է. Պոզները` Ղարաբաղի մասին


  
դիտումներ: 429

Հայտնի ռուս գրող և լրագրող Վլադիմիր Պոզները ափսոսանք է հայտնել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում չի կարողացել Լեռնային Ղարաբաղ այցելել: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ցավոք, ես չեմ եղել Լեռնային Ղարաբաղում: Հաճույքով կմեկնեի, բայց չեմ հասցնում: Ես կգնայի, որպեսզի արտահայտեի իմ դիրքորոշումը, որպեսզի բոլորը, այդ թվում պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ իմ սիրտը այս կողմում է, այլ ոչ թե այն», - ընդգծել է Պոզները Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Նա նաև ընդգծել է, որ իրեն չի մտահոգում Բաքվի «սև ցուցակը», որն իր մոտ միայն ծիծաղ է առաջացնում: Պոզների խոսքերով` նույնիսկ եթե Ադրբեջանը իրեն «սև ցուցակում» ներառի, միևնույն է ինքը հանգիստ կքնի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս գրող և լրագրող Վլադիմիր Պոզները Երևան է ժամանել մասնակցելու հայերեն լեզվով իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: