Հայերեն   English   Русский  

Մեծ Մելսի հետ Ջավախքի կածաններով


​Խոսք ընթերցողի


  
դիտումներ: 589

Խոսքիս նպատակը ամենևին Ջավախք գեղատեսիլ աշխարհի զավակ Մելս Հարությունյանին որպես գրող ներկայացնելը չէ,

ոչ էլ նրա հուշագրության գովաբանությունը կամ թե հանրայնացումը:''Մանկության ճամփաներով'' հուշագրությունը տպագրվել է 2016 թ. և անշուշտ արդեն ընթերցվել ու գնահատվել է:Խոսքս այս անգամ ծննդավայրի հանդեպ սիրո ինքնատիպ դրսևորումների իմ ընկալման ու հատկապես արտագաղթի ազգակործան դրսևորման շուրջ գրողի տագնապի մասին է:

Իր որդուն է դիմում, թե̉ ինձ Մելս Հարությունյանը, թե̉ միանգամից ողջ հայությանը, երբ գրում է ."Վարդան, ցանկացած մարդու համար կարևորագույն խնդիրը ազգային սովորությունները, ավանդույթները,օրենքները պահպանելն է: Երկիրը կայուն է,հարուստ` ընտանիքի հարստությամբ և ամրությամբ: Պետության հիմքը մարդն է, ինչպես նաև ընտանիքը: Ամուր սիրո վրա հիմնված ընտանիքը ոչ դրսից կարելի է քանդել, ոչ ներսից:

Ջավախքի բնաշխարհին տեղյակ լինելու և այն ընկալելու համար ըստ հեղինակի պիտի տեղյակ լինել Ջավախքի խելք ու մտքին, մարդկային խղճին": Մկրտիչ Սարգսյանը պատմել է. "Համոն շարունակ ինձ ասում էր` տար ինձ Ջավախք Տերյանի հայրենիք:" Տարա: Երբ հասանք Սաղամո լճի ափ, Գանձա չմտած` ասաց."Եթե ինձ չասեին էլ , թե որտեղ ենք, այս սարերը, բլուրները ու դաշտերը տեսնելով ,կասեի Տերյանի հայրենիքում ենք: Էս գույները, էս բույրերը, էս շշուկները Տերյանի բանաստեղծություններում կան: Էս ամենից, էս երկրից Տերյանի հոտն եմ առնում":

Մելս Հարությունյանը Մկրտիչ Սարգսյանի հորդորները ականջին ընթերցողին տանում է Ջավախքի կածաններով և օգնում որ հասկանա. "Անգամ մեռած` մարդ դարձյալ պետք է պայքարի ապրելու համար" Մեկ ուրիշ տեղում էլ մտավախություն կա. "սրտանց շնորհավորում եմ, սակայն նշանակումը դեռ շուտ էր";Խոսքը բարձր պաշտոնում իր հերոսի որդու նշանակման մասին է:/Ականջտ կանչի հայոց պառլամենտ ու իշխանություն/:

Հայը զավակին տեսադաշտից դուրս թողնելու սովորություն չունի:Հոր կորուստն ու կարոտնը սրտում Մելս հարությունյանը մորը նվիրված երկու գիրք ունի`"Ապտակով սնված տղան …" և "Առանց աստիճան չի եղել":Մայրապատում են սրանք, թե̉ ամբողջ ժամանակաշրջանի հուշապատումներ :

…Երեք գրքերն էլ տարբեր դրվագներով ներկայացնում են պտույտներ Ջավախքի կածաններում, որ սկսվել են Մեծ Մելսի հետ և վաղն էլ շարունակվելու են նրա թոռան` փոքր Մելսի ու նրա սերնդի մասնակցությամբ: Կարևոր է որ հավերժ մնա հայոց երթը որի մասին, "Մանկության ճամփաներով" գրքի վերջում Մելս Հարությունյանը ներկայացրել է 14 կետից բաղկացած ցանկությունների փունջ, որից առաջինում ասում է."Մինչև երկրային կյանքի ավարտս կուզենայի տեսնել մայր հայրենի և Ջավախքի մտավորականության համնըհանուր ազգային ծրագիր, անգամ Վրաստանի կազմում` գիր-գրականության, մայրենի լեզվի ծաղկման, զարգացման նորմալ պայմաններ երկրամասում":

Հ.Գ- Փակում եմ Մելս հարությունյանի գիրքը և տեղադրում գրադարակում նրա<<Օտար` սեփական հողում>> գրքի կողքին, իսկ բուսաբուժության մասին նրա աշխատությունը թողնում եմ սեղանիս առաջարկվող դեղատոմսերից պարբերաբար օգտվելու համար:

Վաղարշակ Ղորխմազյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: